News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Չիկագոյի մետրոյի կին մեքենավարը, որ քնել էր ընթացքի ժամանակ եւ գնացքի ջախջախման պատճառ դարձել, ազատվել է աշխատանքից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 24-ին «Օհարա միջազգային օդակայան» կայարանում։ Քաղաքային տրանսպորտային համակարգի գնացքը դուրս էր եկել ռելսերից եւ մխրճվել էսկալատորին։

Պատահարի արդյունքում 32 մարդ վնասվածք է ստացել։ Բարեբախտաբար, նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Հաղորդվում է, որ մետրոյի 25-ամյա աշխատակիցը երկու ամիս առաջ էր աշխատանքի ընդունվել եւ, ինչպես գործատուն է տեղեկացրել, ննջել է հենց առաջին հերթափոխի ժամանակ, որի արդյունքում նրա վերահսկողությանը վստահված գնացքը մեկ կայարան է բաց թողել։

«Եվ չնայած այն բանի, որ մինչեւ պատահարը չարաբաստիկ վարորդը յոթ օրերի ընթացքում ընդհանուր 55 ժամ տեւողությամբ հերթափոխ է ունեցել, նախօրեին նրա 18 ժամ հանգստի հնարավորություն է տրվել»,- ընդգծել է մետրոպոլիտենի ադմինիստրացիայի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ