News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՏԻՄ ընտրություններում զգալի հաջողությունից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն թեեւ բավական ամուր է  զգում բայց՝ ոչ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում, NEWS.am-ի թղթակցին ասել է ռուսաստանցի թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ ընդգծելով, որ Ադրբեջանից Թուրքիան մեծ կախում ունի իր պարտավորություններով։

Թուրքագետի խոսքով՝ ամենագլխավորն այն է, որ 2009թ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումն արգելակող գործոնն Ադրբեջանի դիրքորոշումն էր։

«Այնպես որ, ընդհանուր առմամբ,Ադրբեջանի շահերի պաշտպանության մասին հայտարարությունն էրդողանից սպասելի էր։ Այլ հարց է, որ նա բավական արագ հանձնվեց՝ երկխոսության պայմաններ չստեղծելոցվ, նա կտրեց Հայաստանի հետ բանակցությունների զարգացման բոլոր ծայրերը», - նշել է  Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ ընդգծելով, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները չլավացրեց բացառապես Ադրբեջանի ճնշման տակ։

Այդ պահից սկսած իրավիճակն իհարկե չի փոխվել։ «Այդ պատճառով այժմ ես բեկումնային քայլեր չէի ակնկալի Թուրքիայի կողմից», - ընդգծել է թուրքագետը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 4-ին Բաքվի մամուլի ասուլիսում հայտարարել էր. «Ղարաբաղի հարցում մենք իհարկե միշտ եղել եւ կլինենք Ադրբեջանի կողքին»։

Հիշեցնենք, Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները կայացել էին մարտի 30-ին, առաջատարն էր  իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը՝ 44,9%։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ