News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը Ղրիմի հանրաքվեի անօրինականության մասին բանաձեւին դեմ է քվեարկել իր ազգային շահերից ելնելով, քանի որ երկիրը մշտապես  կողմ է քվեարկել ազգերի ինքնորոշման իրավունքին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։

«Հայաստանը քվեարկել է իր ազգային եւ արտաքին քաղաքական շահերից ելնելով։ Հայաստանը մշտապես կողմ է քվեարկել ազգերի ինքնորոշման իրավունքին։ Մենք ունենք Ղարաբաղի խնդիր, որտեղ 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց անկախության հանրաքվե։ Ուզում եմ հատուկ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն անցկացվել է  նախկին ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան։

Այն ժամանակ անկախության համար քվեարկել էր հանրաքվեի  մասնակիցների 99%-ը: Եվ այդ պահից սկսած արդեն 23 տարի Հայաստանը ողջ աշխարհին ապացուցում է, որ դա լեգիտիմ  որոշում է, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրությունում գրված ազգերի ինքնորոշման իրավունքը պարզապես միջազգային իրավունքի սկզբունք չէ, այլ՝ նրա նպատակը», - ասել է դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ Ուկրաինայի segodnya.ua գործակալության հետ հարցազրույցում:

«Ուկրաինայի հարցով բանաձեւին Հայաստանը դեմ է քվեարկել ոչ թե այն պատճառով, որ մենք դեմ ենք Ուկրաինային: Մեր երկիրը չի դավաճանել Ուկրաինային: Ուկրաինան բազմիցս իր քվեարկությամբ աջակցել է ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:  2008թ., երբ ՄԱԿ-ի ԳԱ-ում դիտարկվում էր Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի առաջարկը, Ուկրաինան կողմ էր քվեարկել այդ փաստաթղթին: Սակայն մենք այդ առթիվ նույնիսկ բողոքի նոտա չէինք հղել Ուկրաինայի ԱԳՆ», - նշել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ