News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Մոսկվա քաղաքում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված պատարագին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե այնուհետեւ երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Արցախի հետ շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը կարեւորել է եկեղեցու դերը Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ազգային ինքնության պահպանման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ