News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարցը, թե կմնա արդյոք «Օրինաց երկիր« կուսակցությունը, եթե նոր կոալիցիա կազմվի, չի քննարկվել ՀՀԿ-ում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավոր, ՀՀԿ Խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով  այն հարցին՝ կմնա արդյոք ՀՀԿ այժմյան կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը» նոր կոալիցիայի կազմում:

«Դա պետք է որոշի ինքը «Օրինաց երկիր» կուսակցությունը, ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխան տալ: Այդ հարցը չի քննարկվել»,- հայտարարել է Նիկոյանը: Նա նաեւ տեսականորեն չի բացառել, որ նոր կոալիցիա կձեւավորվի: «Մենք այժմ էլ կոալիցիոն կառավարություն ունենք: Եկեք տեսականորեն ոչինչ չբացառենք, թեեւ այս պահին հստակ լուծում չկա: Առաջիկա օրերը ցույց կտան, թե ինչ մակարդակում կլինի համագործակցությունն այլ կուսակցությունների հետ»,- նշել է Նիկոյանը:

Նշենք, որ ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջարկել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ