News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկու անհայտ տղամարդ փորձել են թափանցել «Formula 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի հիվանդասենյակ եւ բջջային հեռախոսով նկարել նրան:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, ամենայն հավանականությամբ, նրանք Գրենոբլի հոսպիտալի մյուս հիվանդների ծանոթները կամ բարեկամներն են եղել: Ի դեպ, սա նման առաջին դեպքը չէ: Շումախերի՝ հիվանդանոցում հայտնվելուց երկու օր անց մի տղամարդ հոգեւորականի զգեստով փորձել էր մտնել նրա հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին 45-ամյա Շումախերը ֆրանսիական Ալպերում սահելիս ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Գրենոբլի հիվանդանոց: Նա երկու վիրահատության է ենթարկվել եւ ընկել կոմայի մեջ: Ապրիլի 6-ին մարզիկի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել էր, որ Շումախերի մոտ կոմայից դուրս գալու նախանշաններ կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ