News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիվանագիտական գործունեության կանցնի Բելգիայի թագավորությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել իր աղբյուրներից: Ըստ նախնական տեղեկությունների, նա կնշանակվի Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Սարգսյանը միաժամանակ համակարգելու է նաեւ ՀՀ հարաբերությունները բոլոր այն եվրոպական կառույցների հետ, որոնք գտնվում են Բելգիայում:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիվանագիտական աշխատանքի կանցնի, ինչի մասին այսօր՝ ապրիլի 13-ին ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո հայտնել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն չէր հայտնել, թե ինչ պաշտոն է ստանալու նախկին վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ