News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի օրինապահները երկրի հարավ-արեւմտյան Գույչժոու նահանգում անօրինական զենքի ամենախոշոր չափաքանակներից մեկն են առգրավել, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:

Տեղեկացվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկաններին հաջողվել է անօրինական միջոցներով զենք արտադրող եւ վաճառող խմբավորման անդամներին հանցագործության իրականացման պահին կալանավորել: Հայտնաբերված մի քանի գաղտնարաններից 15 հազար միավոր հրազեն եւ 120 հազար միավոր սառը զենք է առգրավվել:

Գործակալության տվյալներով, անօրինական գործունեությունը ծավալվել է երկրի 27 նահանգներում: Օրինապահ կառույցների ներկայացուցիչների հաղորդմամբ, ենթադրյալ հանցագործները զենքի առեւտրով զբաղվել են ընտանեկան բիզնեսի շղարշի տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ