News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին զարմացնում է, որ հասարակությունը դեռ խոսում է ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու մասին:

«Ոչ, ոչ, բազմիցս արդեն հայտարարել ենք, որ ոչ: Զարմանում եմ, որ «Բարգավաճ Հայաստանի» տարբեր անդամների արած հայտարարությունները տեղ են թողնում, որ կրկին անգամ նման հարցադրում անեն: Ոչ, կոալիցիա չենք մտնելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ իրենք շարունակում են բանակցությունները ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ