News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Յուտա նահանգի ոստիկանությունը 39-ամյա կնոջը կալանավորել է սեփական յոթ երեխաների սպանության մեղադրանքով: Նրանք բոլորը նոր ծնված հասակում են մահացել: Ոստիկանությունում կարծում են, որ առաջին եւ վերջին սպանությունների միջակայքը 10 տարի է եղել:

Գերատեսչության աշխատակիցները երեխաների մարմինների մնացորդները հայտնաբերել են ստվարաթղթե արկղերում` կասկածյալի տանը: Նահանգի ոստիկանության մամուլի քարտուղարը հայտնել է, որ  գործը հատկապես ծանր էր քննիչների համար, որոնց հոգեվիճակը վատթարանում էր «ամեն մի բացած տուփին զուգահեռ», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նշվում է, որ պաթոլոգանատոմները դեռ չեն հրապարակել մնացորդների  զննության արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ