News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Յունիբանկը» հայտարարություն ՝ տարածել՝ անդրադառնալով «Հին Էրիվան» ռեստորանի հետ ունեցած վեճին:

Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Հանրությունը վաղուց սովորել է «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջ՝ պարոն Մանվել Տեր‑Առաքելյանի «սեւ փիարի» աղմկալի արշավներին, կապված «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ‑ի եւ «Յունիբանկ» ՓԲԸ‑ի («Բանկ») միջեւ տեղի ունեցող դատական վեճերի հետ:

Տարիներ շարունակ Բանկն արհամարհել է այդ աղմկալի դրսեւորումները, ինչը ռեստորանատերը, թերեւս, սխալ է ընկալել: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ շուտափույթ կառուցողական քայլեր ձեռնարկելու փոխարեն նա որոշել է հերթական աղմուկը բարձրացնել մամուլում`  անցնելով բոլոր սահմանները:

Մարտի 31-ին ռուսաստանյան ՌԵԳՆՈՒՄ ԼԳ‑ի կայքէջում հրապարակվել է ռեստորանատիրոջ ընդարձակ հարցազրույցը «Կռվելու եմ մինչեւ վե՛րջ» («Буду драться до конца!») խորհրդանշական վերնագրով: Հարցազրույցում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ պնդումներ եւ անթույլատրելի սադրիչ արտահայտություններ՝ Բանկի եւ Բանկի ղեկավարության հասցեին:

Բաց թողնելով մանրամասները, հարկ է նշել, որ հրապարակումը եղել է այն աստիճան անթույլատրելի, որ արդեն հաջորդ օրը ամենասադրիչ դրվագներն ինքնուրույն հեռացվել են լրատվական գործակալության կայքէջից՝ առանց Բանկի որեւէ միջամտության: Ողջ հարցազրույցը հեռացվել է նույն կայքից մի քանի օր անց:

Հաշվի առնելով խոսքի ազատության իրավունքի չարաշահման անթույլատրելի բնույթը, Բանկը՝ օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքներից, ապրիլի 11-ին պարոն Մանվել Տեր-Առաքելյանին ուղարկել է համապատասխան գրություն, ինչպես նաեւ դրան կցված Հավելված 1-ը՝ «Հրապարակային ներողության եւ հերքման տեքստը» եւ Հավելված 2-ը՝ «Բանկի պատասխանի տեքստը»:

Ցավոք, Բանկի պատշաճ կեցվածքը՝ վեճը կարգավորելու պատրաստակամությունը եւ անտեղի կերպով կտրուկ պատասխան քայլերից զերծ մնալու բարի կամքը հավուր պատշաճի չեն գնահատվել ռեստորանատիրոջ կողմից: Ռեստորանի ֆեյսբուքյան էջում զետեղվել է հարցազրույցի խմբագրված տեքստը, որը մտորումների տեղ տվող բազմաթիվ «շտկումներ» է պարունակում: Մասնավորապես, հեռացված են առավել սադրիչ՝  զրպարտչական եւ վիրավորական դրվագները: Մնում է եզրակացնել, որ պարոն Մանվել Տեր-Առաքելյանը խուսափում է պատասխան տալ ինչպես գործարար պարտավորությունների, այդպես էլ սեփական խոսքերի համար:

Բանկը դեռեւս ձեռնպահ է մնում պատասխանի տեքստը  հրապարակելուց (այն ուղարկվել է միայն անձամբ պարոն Մանվել Տեր-Առաքելյանին)` ընձեռելով ռեստորանատիրոջը  սխալներն ուղղելու  հնարավորություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ