News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նորապատ գյուղի 61-ամյա մի բնակչուհի ապրիլի 8-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր դիմել եւ հաղորդում տվել, որ ժամը 19.30-ի սահմաններում իրենց տան բակում, վիճաբանության ժամանակ, 1959 թ. ծնված Հովհաննես Խ.-ն եւ 1985 թ. ծնված Արտյոմ Թ.-ն ծեծի են ենթարկել իր որդիներին` 1970 թ. ծնված Դավիթ Ա.-ին, 1971 թ. ծնված Տիգրան Ա.-ին, Համլետ եւ Աշոտ Ա.-երին, ինչպես նաեւ իրեն` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Կառլեն Մ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կառլեն Մ.-ին նշված վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկել եւ վնասվածքը պատճառել է Տիգրան Ա.-ն, որը 2007 թ. ապրիլի 17-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով:

Ապրիլի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Տիգրան Ա.-ն ժամը 15.35-ին Նորապատ գյուղից բերման է ենթարկվել բաժին:

Տիգրան Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ