News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գիշերային լացը կարող է իսկական փորձություն դառնալ երեխայի ծնողների համար եւ ծայրաստիճան լարել նրանց փոխհարաբերությունները: Բայց, ինչպես գիտնականներն են պնդում, գիշերները լաց լինելով` երեխաները կոնկրետ նպատակ են հետապնդում:

Փոքրիկ երեխան մոր ուշադրությունը մենաշնորհելու ծրագրավորում ունի, գտնում են Հարվարդի համալսարանի գիտնականները: Բացի այդ, նրանք փորձում են օրվա ընթացքում որքան հնարավոր է շատ տանջել իրենց ծնողներին, որպեսզի վերջիններս ուժասպառ լինեն` ռոմանտիկ գիշեր անցկացնելուց զերծ պահելու համար: Այդ եղանակով երեխաները ձգտում են ընտանիքում եւս մեկ փոքրիկի հայտնվելուց պաշտպանվել:

Զեկույցում համոզմունք է հնչում, որ երեխաների նման վարքը ամենորիայի` կնոջ մոտ կրծքով կերակրելու ընթացքում մի քանի դաշտանային ցիկլի խանգարման, լրացումն է, հաղորդում է Federal Post-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:

«Այստեղ մենք բնական ընտրության սկզբունքի ականատեսն ենք դառնում»,-գտնում է էվոլյուցիոն կենսաբան, հետազոտության հեղինակ Դեվիդ Հեյգը: Նրա խոսքերով, երեխաների ծնունդի միջեւ կարճ դադարները նրանց մահացության ռիսկի բարձրացման են բերում, հատկապես` ռեսուրսների անհամապատասխանության եւ ինֆեկցիոն հիվանդությունների սպառնացող մասշտաբների պայմաններում:

Ի հավելումն, վերջերս ճապոնացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ նորածին երեխաները կարող են լաց կեղծել` մոր ուշադրությունը գրավելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ