News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Ուկրաինան պետք է մեկ օրվա ընթացքում ընդդիմանա ռուսական ագրեսիային, հակառակ դեպքում կբախվի պետականության կորուստի սպառնալիքին:

«Ղրիմը գրավելով՝ Ռուսաստանը խլեց Ուկրաինայի տնտեսական հեռանկարի պոտենցիալ քառորդը՝ կապված զբոսաշրջային պոտենցիալի ու բնական գազի հետ: Եթե առաջիկա օրերին իսկապես չընդդիմանան ագրեսիային, Ուկրաինան ոչ միայն կարող է կորցնել իր տնտեսական հզորության 40 տոկոսը՝ ի դեմս ինդուստրիալ Արեւելքի, այլեւ կկանգնի պետականութան կորուստի իրական սպառնալիքի առաջ»,-գրել է Սահակաշվիլին՝ իր ֆեյսբուքյան էջում:

Նա ընդգծել է, որ Ուկրաինան մահացու վտանգի մեջ է ու բոլոր հայրենասերները պետք է գործեն առանց հապաղելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ