News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարության իրականացրած միջոցառումների ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 1.3 մլն  ՀՀ դրամի վարչական տուգանք :

Ապրիլի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է  1350 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասնինը որոշում եւ հաշվարկվել է 142.5 հազար դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման ութ գործի քննության արդյունքում կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում եւ հաշվարկվել է 142.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է մեկ ցանցաորսիչ եւ մեկ էլեկտրական մարտկոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանք, իսկ առգրավված 11.5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:    

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած փայտանյութի ապօրինի տեղափոխման ութ դեպքի  համար կայացվել է  800 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի ութ որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 827 հազար դրամ գումար:

Տպել
Ամենաշատ