News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական շրջաններում  ազգամիջյան ամենալարված իրավիճակը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ստավրոպոլի երկրամասում, Դաղստանում եւ Թաթարստանում է: Այդ տվյալները նշված են 2013թ. սեպտեմբերից մինչեւ 2014թ. մարտն ընկած ժամանակաշրջանում  Ազգայի հիմնախնդիրներն ուսումնասիրող կենտրոնի աշխատակիցների կատարած ուսումնասիրության մեջ, հայտնում է lenta.ru-ն:

Ըստ փորձագետների` նշված ժամանակահատվածում Ռուսաստանում տեղի է ունեցել 570 գործողություն՝ ազգային հողի վրա:

Փորձագետները նշում են, որ համաշխարհային միտումը` աղքատ գյուղատնտեսական հարավի ժողովրդագրական ճնշումը արդյունաբերական եւ ավելի հարուստ հյուսիսի վրա, դրսեւորվում է նաեւ Ռուսաստանում:  Գլոբալ իսլամականացոմն ազդում է նաեւ ռուսական շրջանների ազգամշակութային իրավիճակի վրա, ընդ որում՝ ոչ միայն մահմեդական:

Փորձագետների մեծամասնությունը միաձայն խնդրահարույց շրջաններից  առանձնացնում են Դաղստանը: Շատ բարդ իրավիճակով շրջաններ են նաեւ Չեչնիան, Ինգուշեթիան, Կաբարդինո-Բալկարիան, Կալմիկիան: Հյուսիսային Կովկասը բացասական է ազդում հարակից շրջանների վրա, հատկապես` Ստավրոպոլի եւ Ռոստովի մարզերի: Իսկ Պովոլժիեն փորձագետները գնահատում են որպես «լարվածության ինքնուրույն օջախ»: «Վտանգի գոտի» են նաեւ Սիբիրի մի քանի շրջաններ, որտեղ ապակայունացնող գործոն կարող է դառնալ ծայրահեղական իսլամի տարածումը եկվորների շրջանում, եւ Հեռավոր Արեւելքի շրջաններում, որտեղ լուրջ խնդիր է  միգրանտների եւ Չինաստանից սեզոնային աշխատողների ներկայությունը:

Փորձագետները կանխատեսում են, որ գոյություն ունեցող պայմանների պահպանելու դեպքում (պետական ազգային քաղաքականություն, միգրացիայի դինամիկա եւ այլն), Ռուսաստանի շրջաններում ազգամիջյան լարվածությունը կարող է միայն աճել: Շատ շրջաններում այդ լարվածությունը թաքնված բնույթ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ