News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսակով-Լենինգրադյան նոր կառուցվող ավտոճանապարհի հարակից տարածքների կանաչապատման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցությանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել վարչական բոլոր շրջանների կանաչապատման ձեռնարկությունները եւ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Տարոն Մարգարյանը հանձնարարել է 2014 թվականի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրել «Երեւան Ջուր», «Երեւան գազ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին՝ իրենց տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները նախքան քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման ծրագրերի մեկնարկը կազմակերպելու եւ իրականացնելու համար:

Տպել
Ամենաշատ