News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2012 թ. Բանակ-կրթություն-մշակույթ  ծրագրի շրջանակում  համատեղ միջոցառումներ են  իրականացվում  մշակութային  ժառանգության պահպանության  ոլորտում:  Մասնավորապես  Հուշարձանների եւ  տեսարժան վայրերի միջազգային օրը, մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են  կատարվում   հուշարձանների տարածքներում:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այս տարի, սակայն, ավելի վաղ է սկսվել:  Ապրիլի  12-ին  եւ  13-ին   ՀՀ   ԶՈւ  ժամկետային  զինծառայողները  «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների  հետ  միասին  սանիտարական մաքրման աշխատանքներ են  իրականացրել հանրապետության մարզերում:

Արմավիրի մարզում  90  զինծառայողներ բարեկարգել են Հայկավան գյուղի «Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին» նվիրված հուշարձանի, «Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին» նվիրված խաչքարի, Ս. Աստվածածին եկեղեցու  տարածքները:

Մաքրվել են  Արմավիր, Տանձուտ, Արեւաշատ գյուղերում, ինչպես նաեւ Էջմիածնում  գտնվող հուշարձանների մերձակայքը: Զինծառայողներիին տեղեկույթ  է տրվել մեր մշակութային ժառանգության, դրա պահպանության մասին, պարզաբանվել է  Հուշարձանների եւ  տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհուրդը, շեշտվել  մշակութային  ժառանգության  պահպանման ու դրանք սերունդներին փոխանցելու կարեւորությունը:

Ապրիլի 18-ին «Պահպանության ծառայության» ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության աշխատակիցները զինծառայողների, նաեւ  դպրոցականների մասնակցությամբ մաքրման աշխատաքննքներ կիրականացնեն  Արագած, Ծաղկալանջ, Աղավնատուն, Լեռնամերձ, Այգեշատ  գյուղերի  հուշարձանների տարածքներում:

Տպել
Ամենաշատ