News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Facebook սոցցանցը նախատեսում է էլեկտրոնային փողերի ծառայություն թողարկել: Դրա օգնությամբ օգտվողները կարող են սոցցանցում գումարներ պահել եւ էլեկտրոնային փոխանցումներ իրականացնել: Ծառայությունը մատչելի կլինի միայն եվրոպացի օգտատերերի համար:

Ըստ առկա տվյալների` Facebook-ը ծառայության թողարկման  համար համապատասխան խնդրագիր է ուղարկել Իռլանդիայի պետական ֆինանսական կարգավորողին, որտեղ գրանցված է ընկերության գլխավոր գրասենյակը: Այժմ այն քննարկում է համագործակցությունը Լոնդոնի երեք ընկերությունների հետ`  TransferWise, Moni Technologies եւ Azimo, որոնք զբաղվում են միջազգային դրամական փոխանցումներով`համացանցի եւ բջջային ծառայությունների միջոցով, հայտնում է ԼԻԳԱ-ն` վկայակոչելով Financial Times-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ