News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մեկնարկել է Ջամահիրիայի գահընկեց ղեկավար Քադդաֆիի որդիների` Սեյֆ Իսլամ եւ Սաադի Քադդաֆիների նկատմամբ դատավարությունը:

Մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ լիբիական հետախուզության նախկին ղեկավար Աբդալլա Սենուսին, երկրի արտաքին գործերի նախկին նախարար Աբդել Աթը Օբեյդին եւ տասնյակ այլ մեղադրյալներ:

Սեյֆ Իսլամը դատավարության առաջին օրը ներկա չի գտնվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Սաադին, որ փախել էր երկրից հոր` 2011թ. հոկտեմբերին ապստամբների կողմից սպանվելուց մի ամիս առաջ, Նիգերի իշխանությունների կողմից պաշտոնական Տրիպոլիին էր հանձնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ