News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա եւ Նոր Նորք  վարչական շրջաններում շախմատի դպրոցների ստեղծման աշխատանքները: Այդ նպատակով  ամբողջությամբ պատրաստ են  նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե որոշ տեղերում արդեն մեկնարկել են շինարարական բուն աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ նոր ուսումնական տարվան՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, դրանք ավարտված լինեն, եւ երեխաները հնարավորություն ունենան հաճախելու շախմատի դպրոցներ:

Տպել
Ամենաշատ