News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

64-ամյա նորվեգացի մի ձնկորս մեծ հռչակ է ձեռք բերել բռնած ձողաձկան շնորհիվ: Ծովային կենդանու ներսում մեծերի համար «խաղալիք» է հայտնաբերվել` նարնջագույն  ֆալլոիմիտատոր, հաղորդում է «Metro» գործակալությունը:

Սեքսուալ խաղալիքի հետ լրագրողների ֆոտոխցիկների առաջ դիրքեր «բռնող» նորվեգացին միաժամանակ պատմել է, թե իր կարծիքով` ինչպես կարող էր նման բան պատահած լինել: Նրա խոսքերով, ամենահավանականն այն է, որ 5 կգ-անոց ձողաձուկը վիբրատորը անուշահամ կենդանու հետ է շփոթել: «Ֆալլոիմիտատորն իր արտաքին տեսքով մեր ջրերում տարածված գունավոր ութոտնուկի է նման: Դրա համար էլ կուլ է տվել»,-ձկնորդ Բյորնի համոզմունքն է փոխանցում FedPost.ru-ն:

Չնայած տրամաբանական բացատրությանը, ծերունին իր գտածոն հրաշքի պես բան է համարում: Նա նույնիսկ տեսություն է հորինել այն մասին, թե ինչպես է զբոսաշրջուհիներից մեկը ծովը նետում այն:

Ձկնորսը դեռ չգիտի` ինչպես վարվել անսովոր ավարի հետ, բայց չի բացառում, որ այն կարող է իր զարմանահրաշ հավաքածուի առաջին ցուցանմուշը դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ