News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Google-ը ձեռք է բերել արեւային մարտկոցներով աշխատող անօդաչու թռչող սարքեր արտադրող Titan Aerospace ընկերությունը, հայտնում է The Financial Times-ը: Գործարքի շնորհիվ Google-ը հույս ունի համացանցը հասանելի դարձնել զարգացող երկրներում, որտեղ այն այդքան էլ տարածված չէ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Titan Aerospace-ը պետք է լրացնի  Google –ի սեփական նախագիծը`Project Loon –ը, որի շրջանակում ամերիկյան ձեռնարկությունը ստեղծում է օդապարիկների համակարգ` Երկրի հեռավոր կետերում բնակիչներին ինտերնետ-ազդանշան տրամադրելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Մեքսիկոյում տեղակայված Titan Aerospace թիմը ցանկացել էր ձեռք բերել Facebook-ը, սակայն դրա փոխարեն վերջինս պայմանավորվել էր 20 միլիոն դոլարով գնել բրիտանական Ascenta-ն, որը մասնագիտացած է տիեզերանավերի տեխնոլոգիաների ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ