News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Facebook-ի իր էջում գրել է, որ Ուկրաինան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին: «Ուկրաինայում կրկին արյուն է հեղվում, երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է: Դա շատ ցավալւի է»,-գրել է նա:

Մեդվեդեւի խոսքով՝ «ուկրաինական ողբերգության պատճառն այն է, որ օրինական իշխանությունն անգամ չփորձեց պահպանել կարգուկանոնը երկրի շրջաններում, երբ այնտեղ սկսվեցին վարչական շենքերի գրավումները»:

«Ուստի այդպիսի իշխանությունը հավասար է զրոյի, իսկ ոչ լեգիտիմ կառավարիչները, հակառակը, հույս ունեն վերականգնել այն կարգը, որը հենց իրենք ցինիկորեն ոտնահարել են զինված խռովության միջոցով իշխանության ձգտելիս: Նրանք հիմա հնձում են իրենց ցանածը»,-կարծիք է հայտնել Մեդվեդեւը:

«Գործողությունը հակագործողություն է ծնել: Պետական հանցագործությունը (հեղաշրջումը Կիեւում) ժողովրդական բողոքներ է ծնել շրջաններում: Իրադարձությունների շղթայական ռեակցիա է՝ տնտեսական եւ քաղաքական»,-ընդգծել է ՌԴ վարչապետը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ