News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, ապրիլի 13-ին, ժամը 15.40-ին, Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 37-ամյա Նարինե Դ.-ն եւ հայտնել, որ մի քանի անծանոթներ հարձակվել եւ վիճաբանում են եղբոր որդու հետ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 24-ամյա Հովհաննես Ս.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, նշված տան բակում, վիճաբանության ժամանակ, 54-ամյա Արա Հ.-ն եւ 26-ամյա Ռաֆայել Հ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել են Հովհաննես Ս.-ին ու 17-ամյա Հայկ Դ.-ին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ