News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Աջ սեկտորը» ճանաչում է ներկայիս իշխանություններին` չնայած նրանց կողմից ձեռնարկված ոչ պրոֆեսիոնալ գործողություններին, եւ պահանջում է փակել Ուկրաինայի սահմանները: Այս մասին ՈՒՆՆ գործակալությանը հաղորդել է  քաղաքական ուժի տեղեկատվական ստորաբաժանումը: Պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«1. Մենք ճանաչում ենք ներկա իշխանությունների օրինականությունը

2. Չնայած այն բանին, որ նրանց ձեռնարկած գործողությունները ոչ պրոֆեսիոնալ եւ գրեթե սաբոտաժային ենք գնահատում

3. Մենք պահանջում ենք փակել Ուկրաինայի սահմանները, եւ, քանի որ, Ռուսաստանի պնդմամբ, «կանաչ համազգեստավորներն» այդ երկրի զինված ուժերը չեն ներկայացնում, ոչնչացնել նրանց:

4. «Աջ սեկտորը պատրաստ է գլխավորել Ուկրաինային թշնամաբար վերաբերվող բոլոր էլեմենտների դեմ պայքարը

5. Գերագույն Ռադայի դեմ հարձակումն աննպատակահարմար ենք գտնում

6. ԶԼՄ-ներին կոչ ենք անում չտարածել չճշտված տեղեկություններ եւ «հակասադրիչային» հիստերիայի հերթական չափաբաժինը բաց չթողնել»,-ասվում է քաղաքական մեկնաբանության տեքստում:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ «Աջ սեկտորը» իր ստորաբաժանումների լիարժեք մոբիլիզացիա է հայտարարել` Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններ ուղարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ