News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քաղաքացու նկատմամբ ինքնիրավչություն կատարելու եւ ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացի Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից ստացված եւ նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 308-րդ եւ 322-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ նախապատրաստված նյութերի` 2014թ. մարտի 17-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Գ. Ք.-ն փողոցում հանդիպել է Վ. Ս.-ին եւ վերջինիցս պահանջել իր պարտքի գումարը: Մերժում ստանալով` Գ. Ք.-ն պարտքի դիմաց Վ. Ս.-ից վերցրել է նրա անձնական օգտագործման ավտոմեքենան եւ հեռացել դեպքի վայրից:

Նույն օրը Վ. Ս.-ն ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ոստիկաններին հայտնել է իր նկատմամբ կատարված հանցագործության մասին եւ բանավոր հաղորդում ներկայացրել, սակայն պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է` դիմումատուից հանցագործության մասին հաղորդում վերցնելու վերաբերյալ գրավոր արձանագրություն չեն կազմել, ձեռնամուխ չեն եղել հանցագործության հետքերի հայտնաբերման, արձանագրման եւ հանցագործություն կատարած անձի բացահայտման միջոցառումների կատարմանը:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ