News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրիմի փրկարարները առաջին անգամ տարբեր բնույթի արտակարգ իրավիճակների արձագանքման համառուսական լայնածավալ ուսումնավարժանքների են մասնակցում: Այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներից մեկը: Վարչական կառույցների եւ արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ վերացման պետական համակարգի ուժերով համալրված ուսումնավարժանքները Դաշնության սուբյեկտներում երկու փուլով կիրականացվեն` ապրիլի 15-16-ը:

Առաջին անգամ ԱԻՆ ուժերի աէրոմոբիլային խմբի, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների օպերատիվ ծառայությունների տեխնոգեն եւ բնական պատճառներով ստեղծված արտակարգ իրավիճակների վերացման հնարավորություններն ու պատրաստվածության աստիճանը կստուգվեն:  Ուսումնական վարժանքների շրջանակում իրականացվելիք բոլոր գործողությունները կհամակարգվեն ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրադրության պայմաններում վերահսկողության ազգային կենտրոնի կողմից, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Նշվում է, որ բացի ԱԻՆ հատուկ ստորաբաժանումներից, վարժանքներին ներգրավված են նաեւ ՆԳՆ տարածաշրջանային վարչությունն ու անտառա-որսորդային տնտեսությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ