News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում ապրիլի 14-ին տեղի ունեցած սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապիրլի 14-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 28-ամյա Վաղինակ Սիմոնյանի դիակը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի տարածքում գտնվող ընկերության անասնագոմին կից տնակում, վիճաբանության ժամանակ, Վ. Սիմոնյանին դանակով հարվածել է 62-ամյա Միշա Ս.-ն, ինչի հետևանքով Վ. Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Նույն օրը, ժամը 19.05-ին, Միշա Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Միշա Ս.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում «Արզնի» թռչնաֆաբրիկայի պահակն ու մի անասնապահ այդ տարածքում վիճաբանել են, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է երիտասարդին, ով տեղում մահացել է:

Պահակը 28 տարեկան է, իսկ նրան դանակահարողը` 52-ամյա Միշա Սարգսյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ