News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրնովսկին այսօր՝ ապրիլի 15-ին, Պետդումա է ներկայացել ՌԴ ԶՈւ գնդապետի համազգեստով: Ժիրինովսկիի՝ այդ համազգեստով նկարները իրենց Twitter-ում են տեղադրել բազմաթիվ պատգամավորներ:

Ինքը Ժիրինովսկին նիստից առաջ լրագրողներին պարզաբանել է. «Այսօր հագել եմ համազգեստ, որը կարող եմ օրենքով կրել՝ գնդապետի, քանի որ տեսնում են, թե ինչպես է հագնվել Կիեւի ռազմական խունտան: Եվ Տուրչինովը, եւ քաղաքացիականները զինվորական համազգեստ են հագել»:

Նա ընդգծել է, որ կիեւյան իշխանությունները այսօր խոսում են Դոնեցկի մարզ ռազմատեխնիկա մտցնելու մասին, այդ թվում՝ տանկերի ու ԲՏՌ-ների: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ