News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի «Մայիսի մեկ» անվանումը կրող գյուղում դադարեցվել են տեղի դպրոցի դասերը, որի պատճառն այնտեղ հայտնված օձերն են: Այս մասին հաղորդում է Turmsh.kg-ն՝ վկայակոչելով հանրապետության ԱԻՆ-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «օրական դպրոցի տարածքում մոտ 20-30 օձ է հայտնվում, որոնք վտանգ են ներկայացնում ուսուցիչների ու աշակերտների համար»:

Օշի մարզի բնակիչները դիմել են «Սանեպիդհսկողություն» եւ անասնաբուժական վարչություն, որտեղից պատասխանել են, որ օգնել չեն կարող: Ավելի ուշ գյուղ է ուղարկվել ԱԻՆ մարզային վարչության պետ Դայըրբեկ Քարիմովը, որը պետք է պարզի հանգամանքները, հաղորդում է Lenta.ru-ն:

Դպրոցում սովորում է մոտ 150 աշակերտ: Թե կոնկրետ ինչ տեսակի օձեր են նկատվել դպրոցի տարածքում, աղբյուրները չեն հստակեցնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ