News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանական RWE Supply & Trading էներգետիկական ընկերությունը ապրիլի 15-ին սկսել է Լեհաստանի տարածքով գազի հակադարձ մատակարարում տրամարդել Ուկրաինային, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Համաձայն հաղորդագրության, մատակարարվող գազի սակագնի հիմքում «եվրոպական մեծածախ գներն են», ներառյալ` տրանսպորտային ծախսերը:

Հակադարձ մատակարարումները կիրականացվեն 2012թ. «Նեֆտոգազի» եւ RWE-ի միջեւ կնքված հնգամյա պայմանագրի շրջանակում:

Ենթադրվում է, որ մատակարարվող գազի ծավալները կարող են տարեկան մինչեւ 10 մլրդ խ.մ. կազմել:

«RWE-ն գտնում է, որ հետագայում եւս նշանակալի ծավալներով գազ կարող է մատակարարվել Ուկրաինային, եթե մոտակա մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում քաղաքական եւ տեխնիկական լուծումներ տրվեն երկրի` Սլովակիայի հետ սահմանային գծին գործող տարբեր տրանսպորտային արգելքներին»,-նշվում է հայտարարության տեքստում:

2013թ. RWE Supply & Trading-ն արդեն մոտ 1 մլրդ խ.մ. գազ է մատակարարել Ուկրաինային:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը հաղորդել էր, որ «Ուկրաինայի Նեֆտոգազ» ընկերությունը մտադիր է բնական գազի հակադարձ մատակարարումներ կազմակերպել Գերմանիայից եւ Ֆրանսիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ