News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անձնագրային բաժանմունքներում հերթեր գոյանում են օրվա որոշակի ժամերին, ավելի շատ՝ կեսօրին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։

«Հերթերը այդպես շատ չեն, օրվա որոշակի ժամերին ինչ-որ քանակի հերթեր են լինում, ավելի շատ՝ կեսօրին»,- ասաց նա:

Նորայր Մուրադխանյանը հերքեց տեղեկությունները, թե գումար պահանջելու նպատակով ձգձգում են անձնագիր տալը: «Մեր ծառայությանը քաղաքացիները միայն կտրոն են ներկայացնում, մեր որեւէ աշխատողի երբեք գումար չեն տալիս»,- ասաց անձնագրային եւ վիզաների վարչության պետը:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների համար պատուհաս է դարձել անձնագիր ձեռք բերելը։ Քաղաքացիներից շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչ են իրենցից ներկայացնում նույնականացման եւ կենսաչափական քարտերը, որոնք եկել են փոխարինելու հին անձնագրերին։ Միայն տեղյակ են, որ նույնականացման քարտի համար պետական տուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25 հազար դրամ։

Անձնագրի տրամադրումն օրենքով նախատեսված է 15 աշխատանքային օրում, սակայն, եթե քաղաքացիները ցանկանան կենսաչափական անձնագրեր ձեռք բերել մեկ աշխատանքային օրում, պետք է լրացուցիչ վճարեն 20 հազար դրամ, 2 աշխատանքային օրում` 10 հազար, 5 աշխատանքային օրում` 5 հազար դրամ: Իսկ եթե գումար չունես, պետք է շաբաթներով սպասես, մինչեւ քո հերթը հասնի։

Թերթին դիմած քաղաքացին բողոքում էր. «Չի բացառվում, որ գումար պահանջելու նպատակով ձգձգում են անձնագիր տալը, բացի այդ էլ հերթերն այնքան շատ են, որ դիմում ներկայացնելու համար ենք օրերով սպասել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ