News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը մեկնարկել է մի շարք «All in 1» սակագնային փաթեթներ: Դրանք նախատեսված են ֆիզիկական անձանց համար՝ հետվճարային համակարգի բաժանորդների: Ինչպես այսօր լրագրողներին է հայտարարել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, փաթեթները ներառում են հեռահաղորդակցման հիմնական ծառայությունների խումբ՝ ներցանցային եւ արտացանցային րոպեներ Հայաստանում ու ԼՂ-ում զանգեր կատարելու, ինչպես նաեւ GPRS-ինտերնետ ու SMS- հաղորդագրություններ: «All in 1»-ի շրջանակներում ընկերությունն առաջարկել է «All in 2500», «All in 3500», «All in 5500», «All in 7500» սակագնային պլանները՝ ամսական վճարի չափով: Պլանների բոլոր հաճախորդները «Բիլայն» ցանցի ներսում տաս հազար րոպե խոսելաժամանակ են ստանում:

«All in 2500»-ում, 10 հազար ներցանցային րոպեներից բացի, ներառված է 50 րոպե՝ Հայաստանի եւ ԼՂՀ այլ ցանցերի հետ խոսելու համար: Փաթեթում ներառված է նաեւ 250 մբ GPRS-ինտերնետ եւ 150 SMS հաղորդագրություն՝ դեպի Հայաստանի եւ ԼՂՀ բոլոր ցանցեր:

Ամսական 3500-7500 դրամանոց այլ փաթեթներում ներառված է 100- 250 րոպե այլ ցանցերի հետ, 250- 1000 միջցանցային  SMS-ներ, 500-2500 մբ  GPRS ինտերնետ:

Նշված լիմիտն սպառվելուց հետո, զանգերի եւ SMS-ների արժեքը «Բիլայն» ցանցի ներսում կկազմի 5 դրամ, իսկ SMS-ն այլ տեղական բջջային ցանցեր՝ 10 դրամ:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆիքսված եւ շարժական ցանցեր զանգի արժեքը կկազմի 30 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ