News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանամերձ վարչության ստորաբաժանումները ՀՀ-ում ձերբակալել են անցակետերում պետական սահմանը խախտող քսան ու սահմանամերձ ռեժիմը խախտող յոթ անձանց:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին են հաղորդել Սահմանամերձ վարչության մամուլի ծառայությունից, փետրվարին սահմանամերձ ստորաբաժանումներից մեկը ձերբակալել էր Թուրքիայի երկու կին քաղաքացիների, որոնք փորձել են ապօրինաբար ֆոտոնկարահանել տեղանքը:

Բացի այդ, մարտի վերջին Արմավիրի սահմանամերձ ջոկատի վերահսկողության շրջանում ձերբակալվել էին ԱՄՆ չորս քաղաքացիներ, որոնք Բագարան գյուղ էին եկել առանց փաստաթղթերի: Նրանց հետ պրոֆիլակտիկ զրույց է անցկացվել, որից հետո նրանք արտաքսվել էին վերահսկվող տարածքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ