News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վանաձորում դանակահարված 16-ամյա Էդիկին վիրահատել են, նա դանակի հարված ստացել է թոքի շրջանում: Այս մասին ասաց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած  Էդիկի մայրը՝ Էդիտան:

Նա նշեց, որ վիրահատությունը նորմալ է անցել, բայց երեխան դեռ ցավեր ունի, հայտնի չէ՝ քանի օր կմնա հիվանդանոցում: Էդիտան նշեց, որ իր որդու ձեռքին դանակը չի եղել: Իսկ թե ինչի առթիվ են վիճաբանել երիտասարդ տղաները, մայրը տեղյակ չէր: «Վիճաբանություն է տեղի ունեցել, ոստիկանությունը ճշտում է: Գարիկը նույն թաղի բնակիչ է, իրենք որեւէ խնդիր չեն ունեցել, նույնիսկ շփում էլ չեն ունեցել, ոչ էլ վիճաբանություն է ունեցել: Չգիտեմ, երեւի ինքը հոգեկան խնդիրներ ունի, երեւի պատճառ է ունեցել կամ չգիտեմ ինչի հիման վրա է նման բան արել, ես մայրն եմ եւ պարտադիր պետք է ճշտեմ, ինքը պետք է փոխհատուցի»,- ասաց մայրը:

Հարցին, թե որդին ինչ է պատմել միջւադեպի մասին, Էդիտան ասաց, որ որդին ցավերի մեջ է եւ առանձնապես բան չի պատմել, նա նույնիսկ չգիտի՝ Գարիկը ձերբակալված է, թե ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի շտապօգնության կայանից ապրիլի 12-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջին պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1998 թ. ծնված Էդիկ Մ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 137 շենքի 2-րդ շքամուտքի 1-ին հարկում, վիճաբանության ժամանակ, Էդիկ Մ.-ին իր մոտ եղած դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 1985 թ. ծնված Գարիկ Դ.-ն: Էդիկ Մ.-ից ընդունվել է հաղորդում եւ տրվել դատաբժշկի ուղեգիր: Դանակն առգրավված է: Գարիկ Դ.-ն ներկայացվել է ոստիկանության քննչական բաժին: Նախապատրաստվում են նյութեր: 

Տպել
Ամենաշատ