News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բջջային հեռախոսահամարի փոխատեղելիության ծառայության (MNP) ներդրումից հետո Հայաստանում բջջային բաժանորդները չեն շտապում զանգվածաբար փոխել իրենց օպերատորին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

MNP-ի շրջանակներում ապրիլի 1-ից բաժանորդները կարող են փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու: Այս ծառայությունը մտցվել է Հասարակական ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկով՝ ազատ ընտրության ընդլայնման համար, առանց հեռախոսահամարը կորցնելու վտանգի:

Այդուհանդերձ, Պյատախինն ընդգծել է, որ օպերատորներին փոխում է բաժանորդների մոտ 50 տոկոսը. Վերջին երկու շաբաթների ընթացքում MNP-ի հարցով ընկերության հոսքը կազմել է ընդամենը 600 բաժանորդ: Ընդ որում, կան բաժանորդներ, որոնք սկզբում փոխել են ցանցը, բայց հետո փոշմանել ու վերադարձել են:

«Որքան ես հասկանում եմ, շատ դեպքերում մարդկանց պարզապես հետաքրքիր է, թե ինչպես է այդ ծառայությունն աշխատում: Շատերն էլ վաղուց էին ուզում փոխել օպերատորին ու օգտվեցին հարմար առիթից: Բայց, ընդհանուր առմամբ, ծառայությունը դեռ շատ պահանջված չէ: Այսպես, թե այնպես, բոլոր օպերատորների, այդ թվում «Բիլայն»-ի համար, դա խնդիր է ստեղծում ավելի մեծ ջանքեր գործադրել եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել ծառայությանը»,-ասել է Պյատախինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ