News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Հոլիվուդի հայկական ծագմամբ մի բնակչուհի, որն իրեն մեղավոր էր ճանաչել առողջապահության ոլորտում մեքենայություններ իրականացնելու մեջ, դաշնային բանտում 6 տարվա անազատության է դատապարտվել: Այս մասին հաղորդում է «Los Angeles Daily News»-ը:

ԱՄՆ շրջանային դատավոր Մարգարեթ Մորոուն հրապարակել է դատարանի` 46-ամյա Սուսաննա Արծրունու նկատմամբ ընդունած վճիռը: Մեղադրյալի գլխավորած` բժշկական սարքավորումների մատակարարմամբ զբաղվող ընկերությունը  «Medicare» բժշկական ապահովագրության համակարգին կեղծ հայտագրեր էր ներկայացրել` գրեթե 25 մլն ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցման համար: Ավելի վաղ Արծրունին իրեն մեղավոր էր ճանաչել առողջապահության ոլորտում մեքենայությունների եւ փողերի լվացման մասով մեղադրանքների մեկական կետերով: Նա պետք է 76 ամիս անցկացնի բանտում եւ փոխհատուցման տեսքով մոտ 10 մլն ԱՄՆ դոլար հատկացնի «Medicare»-ին:

Նույն գործով երկրորդ մեղադրյալ, բժշկի օգնական Էրազմ Կոտին նույնպես մեղավոր է ճանաչել իրեն եւ սեպտեմբերի 8-ին պատրաստվում է իր դատավճիռը լսել: Փողի լվացման մասով մեղադրանքներ են ներկայացվել եւս 3 հոգու, որոնք իրենց մեղավոր չեն ճանաչել: Նրանց նկատմամբ դատավարությունը կսկսվի հաջորդ տարվա սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ