News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի պոլիկլինիկաներում ծառայություններն անվճար կլինեն, ոչ մի վճարում չպետք է կատարվի: Այս մասին այսօր հայտարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Ի պատասխան հարցին, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը հայտարարել է, որ Երեւանի պոլիկլինիկաներում կներդրվեն որոշակի վճարովի ծառայություններ՝ Դավիթ Օհանյանը ընդգծել է, որ նման բան չի լինի: «Թեեւ իմ անձնական տեսանկյունից այդ գումարները պոլիկլինիկաներին օդ ու ջրի պես են հարկավոր՝ հաշվի առնելով դրանց ոչ բարենպաստ վիճակը: Սակայն դա քաղաքականություն է ու ներկայումս այդ հաստատություններում ծառայությունն անվճար է»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ