News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան»  խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կոչ է անում ու խնդրում  պատկան մարմիններին գործնական  քայլեր ձեռնարկել ուսումնական հաստատություններում հայեցի դիմելաձեւերին  անցնելու ուղղությամբ:

Նրա կոչում նաեւ ասվում է.

«Ծաղկազարդին գնացել էի եկեղեցի եւ այնտեղ հանդիպեցի իմ նախկին աշակերտներից մի քանիսին, ովքեր ինձ դիմեցին «ընկեր Բախշյան», զարմացա, որովհետեւ իմ դպրոցում եղած ժամանակ  ընդունված դիմելաձեւը «պարոն» եւ «տիկին» էր: Բոլորս գիտենք, որ հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում եւ նույնիսկ որոշ ԲՈՒՀ-երում շարունակվում է ընդունված մնալ «ընկեր» կամ անուն հայրանունով դիմելաձեւը, որովհետեւ երեխաներից ու ուսանողներից  այդպես է պահանջվում: Ինչի՞ մասին է խոսում այս փաստն այն դեպքում, երբ առնվազն լրատվությամբ թե՛ բուհերի ռեկտորները, թե՛ տնօրենները լսում են, թե ինչպես  պաշտոնական բոլոր մակարդակներում պետական այրերը խոսում են «պարոն» եւ «տիկին» դիմելաձեւով : Ինչո՞ւ պատկան մարմինները տնօրենների, ռեկտորների ուշադրությունը չեն հրավիրում այս երեւույթի վրա եւ  չեն հորդորում նրանց  վերանայել հին դիմելաձեւը, որը միայն ձեւ չէ, այլ կարծրատիպ կոտրող: Հարգելիներս սա մանրուք չէ, Հայաստանում արդեն ընդունված «տիկին», «պարոն», «օրիորդ» դիմելաձեւերին  երեխաները պետք է սովորեն սկսած մանկապարտեզից, սա հայեցի է ու այն  միայն  պարզապես դիմելաձեւ չէ, այլ նաեւ՝ դաստիարակություն»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ