News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 47-ամյա Լեւոն Մ.-ն մեղադրվում է դիտավորյալ ավելի քան 13 տոննա խոտի դեզ հրկիզելու մեզ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում: Լեւոնը դիտավորյալ հրկիզել է շուրջ 13 տոննա խոտի դեզը, որից շուրջ 3 տոննան ոչնչացվել է, իսկ մնացած մասը վնասվել՝ ծխահարվել է եւ օգտագործման համար դարձել ոչ պիտանի՝ պատճառելով 520 հազար ՀՀ դրամի գույքային վնաս: Այնուհետեւ հրկիզել է եւս 3.5 տոննա խոտ, որից միայն 1.5 տոննան ոչնչացվել է, իսկ մնացած երկու տոննան՝ վնասվել՝ պատճառելով 140 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:

Լեւոն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:

Տպել
Ամենաշատ