News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել Դամասկոսի հայկական Բաբ-Թումա թաղամասի հակական «Փարոս» կաթոլիկ գիմնազիայի ռմբակոծման արդյունքում վիրավորված հայերի անունները: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» հայկական պարբերականը:

Հրթիռակոծման արդյունքում վիրավորվե են երկու հայ աշակերտներ ու երկու հայ ուսուցչուհիներ՝ Նարեկ Մարշալյանը, Հակոբ Խթրլարյանը, Սիլվա Լուլեչյանը ու Ֆրասու Թեշողլանյանը: Վիրավորվել են նաեւ Ռուպա Արիսյանը, որը հրթիռակոծման ժամանակ դպրոցի տարածքում էր:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն նախնական տեղեկություն էր տարածել հրթիռակոծման արդյունքում հայի մահվան մասին, որը սակայն չի հաստատվել: NEWS.am-ի տվյալներով՝ զոհված դպրոցականը քրիստոնյա արաբ է:

Ինչպես հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը Դամասկոս քաղաքում այսօր Բաբ-Թումա ու Ալ-Դուեյլյա թաղամասերի հրիթռակոծման արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ 41 մարդ: Տուժածները հիմնականում երեխաներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ