News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկար չի մնա իր պաշտոնում: Ապրիլի 15-ին այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի սոցիալիստական աշխատանքային կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը` մեկնաբանելով երկրում ստեղծված քաղաքական իրադրությունը եւ նոր վարչապետի նշանակումը:

Նրա խոսքերով, մի քանի ամսից կառավարության ղեկավարը նոր փոփոխությունների իրականացման հերթական թիրախը կդառնա, քանի որ նա չի կարող դիմակայել այն հետեւանքներին, որոնք նախկին վարչապետների իշխանավարման արդյունքում այսքան խնդիրներ են ստեղծել հանրապետության համար:  «Կառավարության ղեկավարի առաջ արդյունաբերությունը վերականգնելու եւ տնտեսությունը ոտքի հանելու խնդիր չի դրվում: Նրա դերն ընդամենը այս կամ այն կլանի կամ կուսակցության շահերը պաշտպանելու մեջ է կայանում»,-ընդգծել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին երկրի վարչապետ նշանակելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ