News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախիջեւանի ինքնավար հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է զինվորականների կողմից՝ սպիտակ դրոշը ձեռքում Հայաստան անցնելու փորձի ժամանակ: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը ու իրավապաշտպան Հակիմելդոստու Մեհտիեւին:

Ըստ նրա՝ Նազիմ Մամեդովը փորձել է Հայաստան փախչել ապրիլի 12-ին ու նման ռիսկային քայլի պատճառը այն է եղել, որ նրա բողոքը ոստիկանների դեմ հրաժարվել են դիտարկել:

«Մոտավորապես մեկ տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանության սպան սպառնացել է Նազիմի կնոջը ու նրանից գումար խլել: Դրանից հետո նա սկսել է շանտաժի ենթարկելը կնոջը՝ ստիպելով հանդիպել իր հետ: Հանդիպումներից մեկի ժամանակ Նազիմի որդին տեսել է նրանց ու ծեծկռտուք սարքել սպայի հետ: Կինը ամուսնուն պատմել է ամեն բան ու վերջինս բողոք է ներկայացրել սպայի դեմ»,-ասել է Մեհտիեւը:  Խայտառակությունը շուտով տարածվել է գյուղում ու Նազիմը իրավապաշտպանին ասել է, որ կգնա հայերի մոտ, եթե իր բողոքը չդիտարկվի ու այդ սպան պատժի չենթարկվի:

Երբ նրա բողոքը չի դիտարկվել Նազիմը սպիտակ սավանի մեջ է փաթաթվել, ձեռքն է վերցրել ու փորձել անցնել հայերի կողմը: Զինվորականները սահմանին ձերբակալել են նրան: Ներկայումս նա Ազգային անվտանգության նախարարությանտեղական բաժանմունքում է ու նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ :

Հիշեցնենք, որ հունվարի ադրբեջանցի Ջավիդ Օրուջեւ իր ընտանիքով Հայաստանից քաղաքական ապաստան էր խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ