News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սոֆիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կենտրոնական կոմիտեի երկրորդ նիստը, որը վարեց կենտրոնական կոմիտեի նախագահ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի օրակարգային հարցերից էր կոմիտեի կազմում կատարված փոփոխությունները եւ լրացումները, որն ընդունվեց միաձայն։

Կենտրոնական կոմիտեի որոշմամբ ընդունվել են հայտարարություններ  Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դատապարտելու  եւ  համահայկական հանգանակությանը միանալու մասին:

Տպել
Ամենաշատ