News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-անդամ Վազգեն Կարախանյանը չգիտի՝ պատգամավոր կդառնա, թե ոչ: «Չգիտեմ, դա Բարձրյալին է հայտնի միայն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Դիտարկմանը, թե իրենց բարձրյալն ո՞վ է՝ Սերժ Սարգսյա՞նը, ՀՀԿ-ականը հակադարձեց՝ «չէ, Ամենակարող Տերը»: Նա նշեց, որ այդ թեմայի հետ կապված որեւէ բան իրեն ՀՀԿ-ում չեն հայտնել: «Եթե առաջադրումը լինի, կգնամ, առայժմ չեմ կարող ասել՝ դիմում կգրեմ, թե ոչ, երեւի չէ, թեեւ հաստատ որոշում չեմ կայացրել»,- նշեց ՀՀԿ անդամը:

Պատգամավոր դառնալու մյուս հավանական թեկնածուից՝ Գագիկ Մելիքյանից չհաջողվեց մեկնաբանություն վերցնել, քանի որ նա ողջ օրը այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարության կազմում սպասվում են լուրջ կադրային փոփոխություններ: Կփոխվեն ոչ միայն մի շարք նախարարներ, այլեւ մի շարք պատգամավորներ կգնան գործադիր, իսկ նրանց փոխարեն մանդատ կստանան ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ համարները: Պատգամավոր դառնալու թեկնածուներն են Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը եւ Վազգեն Կարախանյանը:

Տպել
Ամենաշատ