News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կալգարիում (Կանադա, Ալբերտա նահանգ) ուսանողական երեկույթի մասնակիցներից մեկը 5 մարդու է դանակահարել: Ինչպես տեղական ոստիկանությանը վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն է հաղորդում, չարագործն արդեն կալանքի տակ է:

Տուժածներից երեքը տեղում են մահացել, երկուսը` հիվանդանոցի ճանապարհին: Հինգն էլ, մեկը` աղջիկ, 20 տարեկանը վերջերս էին բոլորել: Հանցագործության մոտիվները բացահայտելու նպատակով ներկայումս մարդասպանի հետ քննչական աշխատանքներ են տարվում:

Հայտնի է, որ Կալգարիի համալսարանից մի խումբ ուսանողներ տուն են վարձել եւ ամեն տարի դասընթացների ավարտի կապակցությամբ երեկույթ էին կազմակերպում այնտեղ: Տոնակատարության մասնակիցների թիվը չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ