News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավում տեղի ունեցող գործադուլներին են միացել կոշիկ արտադրող այնպիսի ֆաբրիկաների աշխատակիցներ, որոնք արտադրանք են տալիս Nike եւ Adidas ընկերություններին:

Գործադուլի մասնակիցները պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմանները ու բարձրացնել աշխատավարձը: Հաղորդվում է, որ ձերբակալվել են մի քանի ցուցարարներ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Որոշ տվյալների համաձայն՝ ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ Գուանդուն նահանգի ձեռնարկություններից մեկի աշխատակիցները պատահաբար իմացել են, որ իրենք պաշտոնապես հաշվառված են որպես ժամանակավոր աշխատակիցներ:

Ֆաբրիկան, որի մասին խոսք է գնում, պատկանում է թայվանական Pou Chen կոռպորացիային ու կոշիկներ է արտադրում համաշխարհային տասնյակից ավելի ընկերությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ