News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն իր ռազմական մասնագետների խորհրդատվություններ է ստացել դաշինքի պաշտպանունակության ամրապնդման վերաբերյալ: Համապատասխան հայտարարություն կատարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է Associated Press-ը

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները ապրիլի սկզբին դիմել են ռազմական իշխանություններին ներկայացնել խորհրդատվություններ այն մասին, թե ինչպես դաշինքը կարող է ապրապնդել հավաքական պաշտպանությունը:

«Մենք նման խորհրդատվություններ ենք ստացել, եւ ես սպասում եմ, որ խորհուրդը որոշում կընդունի»,- ասել է Ռասմուսենը՝ պատասխանելով այն հարցին, ինչ միջոցառումներ կարող են ընդունվել Հյուսիսատլանտյան խորհրդի չորեքշաբթի տեղի ունեցող նիստում, հաղորդում է:

Նրա խոսքով՝ որոշ առաջարկվող միջոցառումներ կարող են ձեռնարկվել անհապաղ, իսկ որոշները հետագա քննարկման կարիք ունեն, եւ որոշումները դրանց վերաբերյալ կարող են հետագա փուլերում ընդունվել:

Այն հարցին, թե նոր միջոցառումները նշանակելու են արդյոք դաշինքի ռազմական ներկայության ավելացում Արեւելյան Եվրոպայում, Ռասմուսենը նշել է, որ այդ մասին դեռ վաղ է խոսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ