News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում Գերագույն դատարանը որոշումէ  կայացրել, համաձայն որի երկրի քաղաքացին կարող է իրեն տղամարդ կամ կին չհամարել, այլ «երրորդ սեռի ներկայացուցիչ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշված որոշումն ուղղված է Հնդկաստանում խտրականության դեմ, որին ենթարկվում են տրանսգենդերները:

Հնդկական կառավարությունը հետայսու պարտավոր է «երրորդ սեռի» ներկայացուցիչներին հատուկ քվոտաներ տրամադրել կրության եւ աշխատատեղերի համար: Իշխանությունները պետք է հատուկ արշավներ իրականացնեն՝ հանրությանը տեղեկացնելով տրանսգենդերների կյանքի եւ խնդիրների մասին: Նրանց համար նաեւ հատուկ զուգարաններ են ստեղծվելու:

Նշենք, որ որոշ գնահատականներով Հնդկաստանում ապրում է մոտ 2 մլն տրանսգենդեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ